Ավտովթար Սյունիքի մարզում․ КамАЗ-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է. Shamshyan.com

04:35 • 17.07.20

Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գորիսի բնակիչ 56-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդ Արտյոմ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: