Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ
Հնդկաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 35 468 դեպք: Համաճարակի ողջ ընթացքում երկրում «Քովիդ-19»-ով վարակվել է 1 005 637: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:
Վարակման ցուցանիշով ասիական երկիրն աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից (3 653 378) և Բրազիլիայից (1 978 236) հետո: Հնդկաստանում մինչ օրս արձանագրվել է մահվան 25 609 դեպք: Այս ցուցանիշով երկիրն առաջատար տասնյակում է ողջ աշխարհում:
Ավելի քան 1.3 մլրդ բնակչություն ունեցող երկրում իրականացվել է 12 739 490 թետսավորում:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 13.8 մլն մարդ, մահացելէ մոտ 590 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8.2 մլն մարդ:










