ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդ է գրանցվել՝ ավելի քան 77 000 դեպք

12:13 • 17.07.20

ԱՄՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի հուլիսի 16-ի տվյալները, որոնց համաձայն՝ մեկ օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային` 77 255 դեպք, որը եռակի ավելի է մի քանի շաբաթ առաջ գրանցված տվյալներից: Այս մասին տեղեկացնում է CNN-ը` հղում տալով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի ներկայացրած տվյալներին:

Հաղորդվում է նաև, որ օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 943 մարդ:

Այսպիսով՝ ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 695 302 դեպք, վարակման հետևանքով մահացել է 141 118 մարդ:

Ըստ Worldometers կայքի՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 13 961 697 է, մահացել է 593 016 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: