Խորվաթական նորագույն հիպերքարը վարորդին կսովորեցնի ավելի լավ վարել

23:37 • 18.07.20

Խորվաթական Rimac ավտոարտադրողը, որը մասնագիտանում է հիպերքարերի ստեղծման գործում, նորագույն C_Two կուպեն կհամալրի արհեստական բանականությամբ, որը կօգնի վարորդին մշտապես կատարելագործել իր հմտությունները:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Driver Coach կոչվող համակարգը, որը մշակել է Rimac ընկերությունը, իրենից ներկայացնում է արհեստական բանականություն, որը կարող է վերլուծել մեքենայում տեղադրված համակարգչի կողմից ստացվող հսկայական ծավալի տվյալներ: Ըստ էության, Rimac C_Two հիպերքարը սովորեցնելու է վարորդին ավելի լավ վարել:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ արհեստական բանականությունն օգնում է վարորդին առավելագույնս օգտվել հիպերքարի հնարավորությունից:

 

Խորվաթական նորագույն հիպերքարը վարորդին կսովորեցնի ավելի լավ վարել