Արաբական Միացյալ Էմիրությունները դեպի Մարս է արձակել արաբական աշխարհի առաջին զոնդը (լուսանկարներ, տեսանյութ)

11:10 • 20.07.20

Արաբական աշխարհը տվել է իր առաջին միջմոլորակային առաքելության մեկնարկը. «Հույս Մարս» առանց տիեզերագնացի զոնդը բարեհաջող դեպի տիեզերք է արձակվել Ճապոնիայից. նախատեսվում է, որ այն Մարս մոլորակի ուղեծիր դուրս կգա փետրվարին, գրում է The Guardian-ը:

Առաքելության նպատակը ոչ թե Մարսի վրա վայրէջք կատարելն է, այլ դրա մթնոլորտի դինամիկայի, ընդհանուր առմամբ, կլիմայի ուսումնասիրությունը: Զոնդը Մարսի ուղեծրի վրա կգտնվի մեկ մարսիական տարի՝ 687 օր: Ստացված տվյալները կուղարկվեն մոտ երկու հարյուր հետազոտական ինստիտուտ:

Պարբերականը նկատում է, որ այսպիսով՝ ավիատիեզերական ոլորտի «ծանրքաշայինների» կողքին են հայտնվում նոր պետություններ և մասնավոր ընկերություններ:

Արաբական Միացյալ Էմիրությունները 2014թ. ի վեր պատրաստվում է Hope Mars («Հույս Մարս») առաքելությանը:

«Սա ԱՄԷ-ի ապագայի և մեր գոյատևման մասին է»,-նշել է նախագծի մենեջեր Օմրան Շարաֆը:

The United Arab Emirates has celebrated the launch of its 'Hope' probe to Mars - the first interplanetary mission by an Arab nation The long-anticipated blast-off of the unmanned spacecraft in the early hours of Monday morning from Japan's Tanegashima Space Center was met with rapturous applause in the Emirates  The UAE Mars mission's deputy project manager, Sarah al-Amiri, said it was 'an indescribable feeling' to witness the rocket launch
A screen broadcasting the launch of the "Hope" Mars probe at the Mohammed Bin Rashid Space Centre in DubaiEmirati men claps as they watch the launch of the "Amal" or "Hope" space probe at the Mohammed bin Rashid Space Center in Dubai, United Arab Emirates

 

 

Արաբական Միացյալ Էմիրությունները դեպի Մարս է արձակել արաբական աշխարհի առաջին զոնդը (լուսանկարներ, տեսանյութ)