Մարսի մակերևույթին առաջին անգամ ավազաթմբերի ալիքների շարժ է արձանագրվել (լուսանկար)

23:55 • 24.07.20

Մարսի մակերևույթին մոլորակի դիտարկման պատմության մեջ առաջին անգամ Մարսի ավազաթմբերի ալիքների շարժ է արձանագրվել: Ավելի վաղ դրանք համարվում էին ստատիկ, հայտնում է ScienceMag-ը։

Արբանյակները և մարսագնացները կանոնավոր կերպով գրանցել են Մարսի վրա ռելիեֆի էոլային ձևերը և մինչև վերջերս վստահ էին, որ դրանք ստատիկ դիրք ունեն, սակայն Նեապոլում աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականների նոր բացահայտումն ապացուցում է, որ ավազաթմբերի ալիքները շարժվում են:

NASA Reconnaissance արբանյակի տվյալների օգնությամբ հաջողվել է պարզել, որ Մարսի ավազաթմբերի ալիքները սահում են բարձունքից, բայց չափազանց դանդաղ։ Այս բացահայտումը նաև ապացուցում է, որ քամիները Մարսի վրա սպասվածից ավելի ուժեղ են։

Astronomers Say "Megaripples" Are Moving Across the Surface of Mars

Մարսի մակերևույթին առաջին անգամ ավազաթմբերի ալիքների շարժ է արձանագրվել (լուսանկար)