24 կարատանոց ոսկի, ավելի քան 10 000 դոլար. բրիտանական ընկերությունը ստեղծել է Sony Playstation 5-ի ոսկեզօծ տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)

12:19 • 26.07.20

Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է տարեվերջին պաշտոնապես ներկայացնել նոր PlayStation 5 խաղային կցորդը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր գեյմերներ:

Մինչդեռ բրիտանական Truly Exquisite ընկերությունը, որը զբաղվում է տեխնիկայի լյուքս դասի հարդարմամբ, մտադիր է վաճառքի հանել PlayStation 5-ի բացառիկ՝ ամբողջովին ոսկեզօծ տարբերակը, գրում է Luxury Launches-ը:

Խաղային կցորդը պատված է լինելու 24 կարատանոց ոսկով, պլատինով, ինչպես նաև 18 կարատանոց վարդագույն ոսկով:

Տպավորիչ նորույթը կվաճառվի 10 825 դոլարով:

Ավելի վաղ Sony-ն պաշտոնապես գաղտնազերծել էր նոր սերնդի PlayStation 5 խաղային կցորդի դիզայնը: «Գեյմինգի ապագան» կոչվող տեսահոլովակում ընկերությունը պատմել էր, որ PlayStation 5-ը հասանելի կլինի երկու մոդելով:

Առաջինը կներառի ստանդարտ դիսկ դրայվ, մինչդեռ մյուսը՝ PlayStation 5 Digital Edition-ը, չի ունենա դիսկ դրայվ և թույլ կտա խաղալ միայն համացանցից ներբեռնված խաղեր: Այսինքն` ֆիզիկական դիսկեր չեն օգտագործվի:

Sony-ն չի բացահայտել սարքի գինը: Ընկերությունը նաև ներկայացրել էր նոր խաղերի շարքը՝ նախատեսված նոր սերնդի PlayStation-ի համար: Խոսքը Resident Evil Village, Gran Turismo 7, Ratchet & Clank: Rift Apart, Horizon 2: Forbidden West, Spider-Man: Miles Morales խաղերի մասին է:

 

 

24 կարատանոց ոսկի, ավելի քան 10 000 դոլար. բրիտանական ընկերությունը ստեղծել է Sony Playstation 5-ի ոսկեզօծ տարբերակը (լուսանկարներ, տեսանյութ)