Երկիր մոլորակին ֆուտբոլի դաշտի մեծությամբ աստերոիդ է մոտենում

05:56 • 28.07.20

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, զգուշացրել է Երկիր մոլորակին 84-190 մետր տրամաչափով (որը համադրելի է ֆուտբելի դաշտի չափերի հետ-խմբ.) աստերոիդ մոտենալու մասին, հաղորդում է ТАСС-ը:

Գործակալության տվյալներով՝ աստերոիդը, որը 2009 PQ1 անվանումն է ստացել, Երկիր մոլորակին առավել կմոտենա օգոստոսի 5-ին և 13.4 կմ/ժ արագությամբ կանցնի մոլորակից 3.2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Այն հայտնաբերվել է դեռ 2009թ-ի օգոստոսի 14-ին և դասվում է այն աստերոիդների շարքին, որոնց ուղեծրերը հատվում են Երկիր մոլորակի ուղեծրի հետ:

 

 

Երկիր մոլորակին ֆուտբոլի դաշտի մեծությամբ աստերոիդ է մոտենում