Հաջորդ սերնդի Mercedes-Benz S-Class-ը կլինի հետևի նստատեղերի համար անվտանգության բարձիկներ ունեցող առաջին մեքենան աշխարհում (տեսանյութ)
Հաջորդ սերնդի Mercedes-Benz S-Class-ը, որը պաշտոնապես ներկայացվելու է սեպտեմբերի 2-ին, համալրված է լինելու մի շարք նորարարություններով. մասնավորապես՝ այն լինելու է հետևի նստատեղերի համար անվտանգության բարձիկներ ունեցող առաջին մեքենան աշխարհում:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, հետևի նստատեղերի համար նախատեսված անվտանգության բարձիկները, ի տարբերություն առջևինի, լինելու են միանգամայն նոր կոնցեպտ:
Դրանք գործելու են փչովի ամրագոտիների հետ մեկտեղ: Այդ ամրագոտիները հնարավոր կլինի կիրառել նաև մանկական նստատեղերի համար:
Աղբյուրը նկատում է, որ Mercedes-Benz S-Class-ը միշտ էլ եղել է նոր ավտոմատիվ տեխնոլոգիաների և անվտանգությանը վերաբերող նորարարությունների հարցում առաջատար՝ ոլորտի այլ ներկայացուցիչների համար նոր չափորոշիչներ սահմանելով: Նոր սերնդի Mercedes-Benz S-Class-ում նորարարական գլխավոր լուծումները վերաբերում են հակաշրջափակիչ արգելակային համակարգին:










