ՆԱՍԱ-ն Կանավերալ հրվանդանից դեպի Մարս է արձակել իր ամենակատարելագործված Perseverance մարսագացը (տեսանյութ)

22:00 • 30.07.20

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հուլիսի 30-ին դեպի Մարս է արձակել իր ամենակատարելագործված ռովերը. Perseverance անվանումը ստացած մարսագնացը մոլորակի վրա վայրէջք է կատարելու 1,8 կգ քաշով Ingenuity կոչվող ուղղաթիռի միջոցով: Մարսագնացի արձակումը հեռարձակվել է ՆԱՍԱ-ի էջում։

Հրթիռն արձակվել է ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 07։ 50-ին՝ Կանավերալ հրվանդանի ՆԱՍԱ-ի տիեզերակայանից։

ՆԱՍԱ-ում հայտնել են, որ Մարս վայրէջքը պլանավորված Է 2021 թվականի փետրվարի 18-ին՝ Ջեզերո հրաբխային խառնարանում, որտեղ կարող են հնագույն մանրէներ պահպանված լինել:

2,7 մլրդ դոլար արժողությամբ մարսագնացը համալրված է գերժամանակակից գործիքներով, որոնց միջոցով կուսումնասիրի քարերի ծագումն ու բաղադրությունը:

Նախատեսվում է, որ մարսագնացի առաքելությունը կտևի մեկ մարսիական տարի՝ 687 օր։

ՆԱՍԱ-ն Կանավերալ հրվանդանից դեպի Մարս է արձակել իր ամենակատարելագործված Perseverance մարսագացը (տեսանյութ)