Lamborghini-ն ներկայացրել է իր ամենահզոր սպորտային մեքենան (տեսանյութ, լուսանկարներ)

16:48 • 30.07.20

Թանկարժեք սպորտային մեքենաներ արտադրող իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է նոր Lamborghini Essenza SCV12 սպորտային մեքենան՝  այն անվանելով բրենդի սպորտային մեքենաներից ամենահզորը: Նոր մեքենան համալրված է 830 ձիաուժ հզորությամբ շարժիչով, գրում է Car Buzz-ը:

Ավտոարտադրողը մեքենայի գինը չի բացահայտել, քանի որ այս մոդելը պատրաստվելու է 40 օրինակով, և դրանք բոլորն արդեն նախապես գնված են:

Essenza SCV12-ը կպահպանվի հատուկ անգարում ՝ Սանտ Ագաթա Բոլոնյեզեի գործարանում: Սեփականատերը ցանկացած պահի կարող է հիանալ իր սպորտային մեքենայով տեսախցիկի միջոցով:

Մեքենան կարող է զարգացնել մինչև 250 կմ/ժամ արագություն: Այն ստեղծված չէ ճանապարհային վարման համար, կարելի է բացառապես օգտագործել մրցուղիներում:

 

 

 

 

 

Lamborghini-ն ներկայացրել է իր ամենահզոր սպորտային մեքենան (տեսանյութ, լուսանկարներ)