Շարունակելով կյանք որոնել Մարսի վրա. ՆԱՍԱ-ն այսօր 2,7 մլրդ դոլար արժողությամբ մարսագնաց կարձակի դեպի Կարմիր մոլորակ (լուսանկարներ)

14:17 • 30.07.20

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պատրաստվում է դեպի Մարս արձակել իր ամենակատարելագործված ռովերը, որը պետք է կյանքի գոյության նշաններ գտնի տիեզերքի հեռավոր անկյունում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Perseverance անվանումը ստացած մարսագնացը պետք է վայրէջք կատարի մոլորակի հասարակածից հյուսիս ընկած Ջեզերո հրաբխային խառնարանում, որտեղ կարող են հնագույն մանրէներ պահպանված լինել:

 

2,7 մլրդ դոլար արժողությամբ մարսագնացը համալրված է գերժամանակակից գործիքներով, որոնց միջոցով կուսումնասիրի քարերի ծագումն ու բաղադրությունը:

Go for launch': Nasa's Perseverance Mars rover comes with ...

Հետաքրքրական է, որ մարսագնացը մոլորակի վրա վայրէջք է կատարելու 1,8 կգ քաշով Ingenuity կոչվող ուղղաթիռի միջոցով: Այն կլինի այլ մոլորակի վրա օգտագործված առաջին ուղղաթիռը:

Նշվում է, որ մարսագնացն արձակվելու է հինգշաբթի՝ Ֆլորիդա նահանգից: Այն կրելու է Atlas V հիթիռը: Դեպի Մարս ուղևորությունը կտևի յոթ ամիս. սարքը նշանակման վայր կհասնի եկող տարվա փետրվարին: Առաքելությունը կտևի մեկ մարսիական տարի՝ 687 օր:

 

 

Շարունակելով կյանք որոնել Մարսի վրա. ՆԱՍԱ-ն այսօր 2,7 մլրդ դոլար արժողությամբ մարսագնաց կարձակի դեպի Կարմիր մոլորակ (լուսանկարներ)