Տեխնոլոգիական ոլորտի 4 «հսկաները» վկայություն են տվել ԱՄՆ Կոնգրեսում (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ինտերնետ հսկայի համահիմնադիր-սեփականատեր Ջեֆ Բեզոսը, առցանց ռեժիմով մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում ընթացող լսումներին, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ներկայացուցիչների պալատի արդարադատության հարցերով հանձնաժողովի հակամենաշնորհային ժողովի լսումներն ուղեկցվել են տեխնիկական խոտաններով՝ օրենսդիրներին մետ մեկ ժամով հետ գցելով նախանշված գրաֆիկից:
Բեզոսից բացի, լսումներին մասնակցել ու վկայություն են տվել տեխնոլոգիական ոլորտի այլ «հսկաներ», մասնավորապես՝ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, Google-ի ղեկավար Սունդար Պիչային:
Նրանք հիմնականում պատասխանել են շուկայական դիրքի չարաշահումների վերաբերյալ հարցերին:
Պարբերականը նշում է, որ Բեզոսի տեսակապի որակը շատ ցածր է եղել. նրա ձայնն անընդհատ կտրվել է, ընդհատվել: Բացի այդ, տեսախցիկները ֆիքսել են, որ հարցաքննության ընթացքում միլիարդատերը պարբերաբար հորանջում է ու տեսախցիկի առաջ ինչ-որ բան գցում բերանը:












