«Այո, դա ճիշտ է». Ջարեդ Լետոն հաստատել է, որ նոր ֆիլմում մարմնավորելու է Էնդի Ուորհոլին

13:55 • 08.08.20

Ամերիկացի նկարիչ, դիզայներ, արվեստի փոփ արտ ուղղության՝ ամենից ճանաչված ներկայացուցիչ Էնդի Ուորհոլի մասին կնկարահանվի կենսագրական ֆիլմ, որում գլխավոր դերը կվստահվի հոլիվուդյան դերասան Ջարեդ Լետոյին:

Տեղեկությունը հաստատել է դերասանը՝ իր ինստագրամյան էջում հրապարակելով Ուորհոլի արխիվային լուսանկարներն ու կից գրելով. «Այո, դա ճիշտ է՝ նոր ֆիլմում խաղալու եմ Էնդի Ուորհոլի դերը: Այնքան երախտապարտ և հուզված եմ այս հնարավորության համար: Մենք կարոտում ենք քեզ և քո հանճարը»:

Ենթադրվում է, որ ֆիլմը կնկարահանվի Վիկտոր Բոկրիսի «Ուորհոլ. Կենսագրություն» գրքի հիման վրա: Հայտնի է, որ գրքի էկրանավորման իրավունքը գնել են Ջարեդ Լետոն և պրոդյուսեր Մայքլ դե Լուկան: