Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին (լուսանկարներ, տեսանյութ)

10:13 • 13.08.20

Հռոմի Լա Սապիենցա համալսարանի գիտնականներն իտալացի այլ պրոֆեսորների հետ համագործակցության արդյունքում ստեղծել են Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ նկարիչ Ռաֆայել Սանտիի դեմքի եռաչափ պատկերը, որը տպել են եռաչափ տպիչով, որպեսզի պարզեն՝ իրականում ինչ տեսք է ունեցել Սանտին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս նպատակով օգտագործվել է իտալացի գեղանկարչի մնացորդների՝ 1833թ. տեղի ունեցած արտաշիրիմման ժամանակ գանգի արված կավե ծեփապատճենը:

Գիտնականները ստացված արդյունքը համեմատել են Սանտիի՝ 1506թ. արված հայտնի ինքնանկարի հետ, որն այժմ ցուցադրվում է Հռոմում: Մասնագետները պարզել են, որ ինքնանկարի ու իրենց ստացած եռաչափ պատկերի վրա գեղանկարչի աչքերն ու բերանը նույնն են, տարբերվում է միայն քիթը, որն իրականում կորություն է ունեցել, սակայն Սանտին, ամենայն հավանականությամբ, ինքն իրեն նկարելիս որոշել է դեմքի այդ հատվածն ավելի նուրբ ներկայացնել:

Ռաֆայել Սանտին մահացել է 1520թ.՝ Հռոմում: 37-ամյա գեղանկարչի մահվան պատճառը, ըստ ամենայնի, եղել է թոքաբորբը:

Raphael died in Rome in 1520 aged 37, probably from pneumonia, and was buried in Rome's Pantheon - his self-portrait was completed 15 years before he died
This was the year the remains of Raphael - dubbed 'the divine one' by his contemporaries because he always sought perfection - were last exhumed
Scientists created a 3D reconstruction of the late artist from a skeleton exhumed in 1833 using a plaster cast of the skull made at the time