Թոմ Քրուզն «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումների ժամանակ վթարի է ենթարկվել (լուսանկարներ)

17:00 • 17.08.20

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզն «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանման հրապարակում հնարքի փորձի ժամանակ վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է NME-ն։

Սցենարով դերասանը, որը գերադասում է հնարավորինս չօգտվել կասկադյորների ծառայություններից և նկարահանումների ժամանակ ինքնուրույն կատարել իր հնարքները, պետք է մոտոցիկլետով թռչեր շենքի մի տանիքից մյուսը, սակայն դա նրան չի հաջողվել:

Արագություն հավաքելու ժամանակ տրանսպորտային միջոցը սկսել է արգելակել և չի կարողացել հասնել տանիքին։ Քրուզը միջադեպի հետևանքով չի տուժել, քանի որ ապահովագրված է եղել, սակայն 2,6 մլն դոլար արժողությամբ մոտոցիկլետն այրվել է:

Ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուորիի «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմն էկրաններին կհայտնվի 2021 թվականի նոյեմբերի 18-ին:

2017 թվականի օգոստոսին Քրուզը վնասվածք էր ստացել Լոնդոնում «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի վեցերորդ մասի նկարահանումների ժամանակ։

 

Dangerous: Mission: Impossible 7 has been plunged into further chaos after a fire broke out on its £2 million setScary: Plumes of black smoke were seen from the blaze which broke out when the bike landed on pillows filled with cardboardExpensive: The stuntman was supposed to land on large pillows which had been filled with card to soften the impactEmergency: Oxfordshire Fire Service attended the scene after the blaze broke out on the film's setHigh flyer: Snaps show a stuntman hanging from a wire in the air after he separated from the bikeHigh octane drama: The stuntman's bike caught fire after jumping from a ramp, damaging the setAlways on the edge: Tom broke his ankle while filming a stunt for the last Mission: Impossible movie in London three years ago