Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը 2001 թվականից ի վեր առաջին անգամ կմիավորվեն էկրանին (լուսանկարներ)

15:17 • 18.08.20

Հոլիվուդյան դերասաններ և նախկին ամուսիններ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթը 2001 թվականից ի վեր առաջին անգամ կմիավորվեն էկրանին․ դերասանները կմասնակցեն 1982 թվականի «Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում» (Fast Times At Ridgemont High) կատակերգության սցենարի կենդանի ընթերցմանը, հաղորդում է Daily Mail-ը: 

Նրանցից բացի, միջոցառմանը կմիանան հաղորդավար Ջիմի Քիմելը, դերասաններ Ջուլյա Ռոբերթսը, Մեթյու Մաքքոնախին, Շայա Լաբաֆը, Մորգան Ֆրիմանը, Հենրի Գոլդինգը, ինչպես նաև օրիգինալ ֆիլմի աստղ Շոն Փենը:

Շոն Փենի բարեգործական հիմնադրամի համար դրամահավաքի նպատակով կազմակերպված միջոցառումն առցանց կհեռարձակվի օգոստոսի 21-ին։

Թե ինչպես կբաժանվեն դերերը դերասանների միջև, առայժմ չի հաղորդվում. դա հայտնի կդառնա ուղիղ հեռարձակման ընթացքում:

Միջոցառումից տացված բոլոր նվիրատվությունները կուղղվեն այն կազմակերպություններին, որոնք օգնում են կորոնավիրուսի դեմ պայքարին:

Բրեդ Փիթը և Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացած են եղել 2000-2005 թվականներին։ 2001 թվականին Փիթը «Ընկերները» սերիալում հանդես է եկել որպես հրավիրված աստղ, որի գլխավոր դերասանուհիներից մեկն Էնիսթոնն էր, դրանից հետո դերասանները միասին հանդես չեն եկել։

«Արագ փոփոխություններ Ռիչմոնտ-Հայ դպրոցում» ֆիլմը 1980-ականների հայտնի կատակերգություն է, որը դեպի Հոլիվուդ ճանապարհ է հարթել Շոն Փենի, Ֆորեստ Ուիթաքերի և Էրիկ Շտոլցի համար։

All-stars: The read also features Julia Roberts, Matthew McConaughey, Morgan Freeman, Henry Golding, Shia LaBeouf, Jimmy Kimmel, Dane Cook and Sean Penn; still from Fast Times At Ridgemont HighNo repeats: Penn hasn't said who he'll play, though he confirmed he won't reprise his role as Jeff Spicoli, which catapulted him to the A-list; still from Fast Times At Ridgemont HighExes: Pitt and Aniston began dating in 1998 and were married in Malibu in 2000, though they announced a separation in early 2005; pictured in 2000On good terms: Pitt made an unexpected appearance at Aniston's 50th birthday party last year, and the two shared sweet congratulations at the SAG Awards in January