Քանյե Ուեսթը ցանկություն է հայտնել ստեղծել TikTok-ի քրիստոնեական տարբերակը՝ Jesus Tok անվանումով
Ամերիկացի ռեփեր և ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Քանյե Ուեսթը, որը հայտնի է արտասովոր մտքերով, ցանկություն է հայտնել ստեղծել TikTok հավելվածի քրիստոնեական տարբերակը:
«Պարզապես մտքով անցավ Jesus Tok տարբերակը»,- New York Post-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է 43-ամյա երաժիշտը: Ինքն իրեն «քրիստոնյա հայրիկ» հռչակած ռեփերը ոգեշնչվել է դստեր հետ հավելվածում հրապարակված տեսանյութերը դիտելով և մտահոգվելով դրանց բովանդակությամբ, թեև նրան դուր է եկել տեխնոլոգիան:
Հավելվածը վերջերս կրկին քննադատության էր ենթարկվել փորձագետների կողմից «ոչ պատշաճ հոլովակների» համար՝ նացիզմի փառաբանման մասին տեսանյութերից մինչև մահացու վտանգավոր հնարքների ցուցադրում:
Ուեսթն, իր հերթին, առաջարկել է, որ կարող է համագործակցել TikTok-ի հետ՝ քրիստոնեական տարբերակը մշակելու համար, որն անվտանգ կլինի երեխաների համար:










