Մաուրիցիո Գուչիի սպանության մասին քրեական դրամայում Լեդի Գագային միանալու համար ֆիլմի ստեղծողները բանակցություններ են վարում Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի, Ջարեդ Լետոյի հետ․ Deadline

14:49 • 21.08.20

Լեգենդար ռեժիսոր Ռիդլի Սքոթը, որը Gucci նորաձևության տան հիմնադրի թոռ Մաուրիցիո Գուչիի սպանության մասին քրեական դրամա կնկարահանի, այս փուլում զբաղվում է դերասանական կազմի ընտրությամբ:

Ինչպես հաղորդում է Deadline-ը, երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան արդեն պայմանագիր է ստորագրել Gucci գերդաստանի սպանված ժառանգորդի կնոջ դերը կերտելու համար։ Դերասանական կազմը համալրելու համար MGM ամերիկյան մեդիաընկերությունն այժմ բանակցություններ է վարում դերասաններ Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի, Ջարեդ Լետոյի, Ադամ Դրայվերի, Ջեք Հյուսթոնի և Ռիվ Քարնիի հետ։

MGM-ը նախատեսում է արտադրությունը սկսել Սքոթի՝ «Վերջին մենամարտը» (The Last Duel) դրամատիկ ֆիլմի նկարահանումների ավարտից անմիջապես հետո։

Հաղորդվում է, որ Գուչիի սպանության մասին ֆիլմի սցենարը գրել է Ռոբերտո Բենտիվենյան և հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը․ սպանության սենսացիոն պատմություն, խելագարություն, հրապույր և ագահություն» (The House of Gucci: A Sensational Story of Murder, Madness, Glamour, and Greed) գրքի վրա:

Սքոթը որպես ռեժիսոր և պրոդյուսեր հանդես կգա կնոջ՝ Ջանինա Սքոթի հետ։

Black Widow: In Gucci, Lady Gaga will play Patrizia Reggiani, the woman who was convicted of orchestrating the murder of ex-husband Maurizio Gucci's on the steps of his office in Milan, Italy in 1995