Անտոնիո Բանդերասը բուժվել է կորոնավիրուսից

11:39 • 26.08.20

Ազգությամբ իսպանացի հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը հայտնել է, որ բուժվել է կորոնավիրուսից։ Վարակման մասին դերասանն իր երկրագուներին հայտնել էր օգոստոսի 10-ին, երբ տոնում էր ծննդյան 60-ամյակը։ 

«Կարանտինին 21 օր կարգապահ կերպով հետևելուց հետո կարող եմ ասել, որ հաղթահարել եմ COVID-19-ը, բուժվել եմ։ Մտքերս այն մարդկանց հետ են, որոնք չեն կարողացել անել դա, և այն մարդկանց հետ, որոնք ավելի դժվար են հիվանդությունը տարել, քան ես։ Բոլոր նրանց, ովքեր այժմ պայքարում են՝ լավ մնացեք»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանը։ 

Բանդերասն Իսպանիայի և Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից է, որը բազմիցս կինեմատոգրաֆի ոլորտում տարբեր մրցանակների է արժանացել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսպանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 423 224 դեպք, որից 28 924-ը՝ մահվան ելքով։ Աշխարհում վարակակիրների թվով Իսպանիան 9-րդ տեղն է զբաղեցնում։