87 տարեկանում մահացել է «Սկուբի Դու» մուլտսերիալի ստեղծող Ջո Ռուբին (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում մահացել է ամերիկացի սցենարիստ և նկարիչ-մուլտիպլիկատոր Ջո Կլեմենս Ռուբին՝ Սկուբի Դու շան և նրա ընկերների արկածների մասին ամերիկյան արտադրության մուլտսերիալի ստեղծողներից մեկը: Այս մասին հայտնում է Variety-ն։
Ռուբին 87 տարեկան էր․ նշվում է, որ նա մահացել է բնական պատճառներից։
Մուլտիպլիկատոր Ջո Ռուբին «Սկուբի Դու» հայտնի մուլտսերիալը ստեղծել է գրող և պրոդյուսեր Քեն Սփիրսի հետ․ նրանք միասին նաև հիմնել են մուլտֆիլմերի արտադրությամբ զբաղվող Ruby-Spears Productions ընկերությունը։
«Սկուբի Դու»-ն առաջին անգամ CBS-ի եթերում հայտնվել է 1969 թվականին։ Ռուբին հետագայում խոստովանել է, որ հույս չի ունեցել, որ նախագիծը երկարաժամկետ հաջողություն կգրանցի՝ կարծելով, թե անիմացիոն շարքը կունենա միայն մեկ եթերաշրջան։
Մուլտիպլիկատորի թոռնուհին հայտնել է, որ պապը մինչև վերջին շունչը ստեղծագործել է։













