Տարվա «իրադարձությանը» համահունչ. Լեդի Գագան և Արիանա Գրանդեն MTV Video Music Awards 2020-ի բեմ են բարձրացել դիմակներով (տեսանյութ, լուսանկարներ)

10:58 • 31.08.20

2020 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխությունն անցկացվել է առանց հանդիսատեսի՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում անվտանգության միջոցառումներին հետևելով: Այս տարի մրցանակաբաշխությունն իրենց համատեղ կատարմամբ հիշարժան են դարձրել ամերիկացի հայտնի երգչուհիներ Լեդի Գագան և Արիանա Գրանդեն, գրում է Daily Mail-ը։

Իրենց տպավորիչ ելույթի ժամանակ, որի ընթացքում 34-ամյա Լեդի Գագան իր վերջին՝ Chromatica ալբոմից կատարել է 911, Stupid Love և Rain On Me հիթերը, զույգը բեմում է հայտնվել դիմակներով։

Լեդի Գագան իր ելույթի համար ընտրել է լուսադիոդային LED-դիմակ, որը կրել է կատարման ամբողջ ընթացքում, իսկ 27-ամյա Գրանդեն Rain On Me հիթի կատարման ժամանակ Գագային է միացել սև մետաքսե դիմակով։

Նշենք, որ Լեդի Գագան մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն կատարող», իսկ Rain On Me զուգերգը դարձել է «Տարվա լավագույն երգ»։

Երգչուհու Chromatica վեցերորդ ստուդիական ալբոմը թողարկվել է մայիսի 29-ին:

Making a statement: Lady Gaga and Ariana Grande perform in face masks at the 2020 MTV VMAs in New York City on Sunday eveningKeeping safe: The duo showed off their face masks while performing their hit songSinging it out: Ariana belted her notes through a black satin face maskSexy: The Chromatica star wowed in a bondage-style outfitMother Monster: Gaga wowed in fishnets and leather as she performed a medleyQuick change: Gaga wore a variety of ensembles for the performanceA Star is (Re)Born: Gaga is back to her kook pop rootsChoreo: Gaga's dancers also wore masks as she danced behind herQuick change: Impressively, the singer was able to switch outfits throughout her performanceSci-fi: The singer put on a techy display with an LED face mask