KKW Home․ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է թողարկել տան համար նախատեսված ապրանքների սեփական շարքը (լուսանկարներ)

13:06 • 07.09.20

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը KKW Beauty կոսմետիկ միջոցների և SKIMS ապրանքանիշի ներքնազգեստների հաջողակ բիզնեսներից հետո պատրաստվում է թողարկել տան համար նախատեսված ապրանքների սեփական շարքը՝ KKW Home-ը, հաղորդում է TMZ-ն։

Աղբյուրը պնդում է, որ 39-ամյա Քարդաշյանի իրավաբանական թիմը փաստաթղթեր է ներկայացրել՝ համոզվելու, որ ապրանքանիշի անվան իրավունքներն արգելափակված են:

Ապրանքանիշի գրանցման փաստաթղթերի համաձայն՝ KKW Home տեսականին կներառի լոգանքի պարագաներ, կահույք, ննջասենյակի և հյուրասենյակի ներքին հարդարանքի պարագաներ։

TMZ-ի հաղորդագրության համաձայն՝ իրապատում շոուի աստղը հետաքրքրված է նաև մոմերի, անուշաբույր յուղերի և օճառների, ինչպես նաև լոգարանի համար նախատեսված այլ իրերի արտադրությամբ։

Քիմ Քարդաշյանը KKW Beauty-ն հիմնադրել է 2017 թվականի հունիսին, իսկ KKW Fragrance օծանելիքների շարքը՝ նույն տարվա նոյեմբերին: 2019-ին Քադաշյանը ներկայացրել է SKIMS ապրանքանիշի ներքնազգեստների հավաքածուն։ 

New venture: Kim Kardashian 'prepares to launch luxury homeware range as she trademarks the name KKW Home, it was reported on SaturdayBusiness: Last month it was reported that Kim had filed to trademark 'KKW Skin,' according to legal documents obtained by TMZ (pictured in 2018)Expanding: Kim (pictured in 2018) allegedly plans to sell her KKW Skin products in retail outlets that sell cosmetics and skin care