Վենետիկում համավարակից ի վեր առաջին անգամ ավանդական ռեգատան է անցկացվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:43 • 07.09.20

Իտալիայի Վենետիկ քաղաքում այս հանգստյան օրերին տեղի է ունեցել պատմական, ավանդական ռեգատան (թիանավերով կամ առագաստանավերով մրցություն), որին ներկա են գտնվել հարյուրավոր հանդիսատեսներ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սա կորոնավիրուսի համավարակից հետո առաջին խոշոր միջացոռումն է, որն այդքան բազմամարդ է եղել։ 

Այս գունագեղ միջոցառումը անցկացվում է յուրաքանչյուր տարի` սեպտեմբերի առաջին կիրակի օրը:
Ռեգատան սկսվում է պատմական երթով, ինչից հետո Մեծ ջրանցքի (Canale Grande) վրա մեկնարկում է բազմագույն գոնդոլաների (նավակներ) մրցությունը: Պարտադիր պայման է, որպեսզի գոնդոլաների վրա գնվող թիավարներից յուրաքանչյուրը լինի որևէ պատմական հանդերձանքով:

Տոնական ռեգատաները նշվում են Վենետիկում 1489 թ.-ից ի վեր, իսկ դրանց ժամանակ օգտագործվող գոնդոլաները հանդիսանում են 13-րդ դարի նավերի կրկնօրինակները:

Ռեգատան հրաշալի հնարավորություն է զբոսաշրջիկների համար ծանոթանալ տեղի ծովային ավանդույթներին, տեսնել 13-րդ դարի Վենետիկը և, ինչու չէ, նաև երկրպագել դուր եկած գոնդոլային:

Dozens of colourful boats took to the Canal Grande filled with people in traditional costumes to celebrate the historic eventThe regatta is a highlight of the calendar in Venice each year and is attended by hundreds of tourists and locals alikeThe event was the first to take place since the coronavirus pandemic and lockdown and many attendees donned masksThe boats involved range from grand and highly decorated to the more traditional Venetian gondoliers popular with touristsThose taking part wore ornate 16th century costumes to reflect the historic splendour of Venice's maritime pastDuring this year's event, numerous boats rowed on the Grand Canal to re-enact the glorious past of the Venice Republic