Մոտ 810 000 հեկտար. այս տարի Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհները ռեկորդային մակերեսով հողատարածք են ոչնչացրել (լուսանկարներ)
Այս տարի Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհները ռեկորդային մոտ 810 000 հեկտար հողատարածք են ոչնչացրել, գրում է The Hill-ը։
Նախորդ ռեկորդը սահմանվել է 2018 թվականին, երբ Կալիֆոռնիայում ամբողջ տարվա ընթացքում 793 000 հեկտար հողատարածք էր այրվել: Կալիֆոռնիայի անտառային տնտեսության և հակահրդեհային վարչության ներկայացուցիչը Associated Press-ին հայտնել է, որ այն փաստը, որ ռեկորդը սահմանվել է անտառային հրդեհների սեզոնի վաղ շրջանում, արդեն իսկ խիստ մտահոգիչ է։
«Այդ փաստը մտահոգիչ է, քանի որ պատմականորեն սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսները հրդեհների համար վատագույն ամիսներն են»,- ասել է վարչության ներկայացուցիրչը։
Վարչության տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում կայծակի ավելի քան 12 000 հարված առաջացրել է գրեթե երկու տասնյակ խոշոր հրդեհներ:
Հրդեհների հետևանքով այրվել են հազարավոր տներ, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ։

















