Դուք Ձեր գործադիր իշխանությանը թիկունքից հարվածող հերթական նախագիծն եք բերել. Անի Խաչատրյանը Կենդանաբանական այգու վերաբերյալ նոր նախագծի առնչությամբ դիմեց «Իմ քայլ»-ի ավագանու անդամին

18:22 • 08.09.20

Կենդանաբանաակն այգու կառավարման խորհրդի նախագծի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել ենք, չեմ ցանկանում նույն ծավալով ներկայացնել, որովհետև կարծում եմ, որ քննարկման շատ դետալներ վնասում են Կենդանաբանական այգու հետագա վարկանիշին և հասարակության տպավորություններում կթողնեն փոփոխություն։ Այս մասին նշեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը`անդրադառնալով «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի հարցին, թե կառավարման խորհուրդ ձևավորելու նախագիծն արդյո՞ք վնաս չէ Կենդանաբանական այգուն և արդյո՞ք չի վնասի Երևանի քաղաքապետարանի վարկանիշին:

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք`Երևանի քաղաքապետարանը, Կենդանաբանական այգու ղեկավարությունն ասել են, որ հավելյալ գործիքակազմը, որը փորձ է արվում տրամադրել, Կենդանաբանական այգին այս պահին այդ գործիքակազմի անհրաժեշտությունը չունի: Ես կարծում եմ, որ նախագիծը չի օգնելու Կենդանաբանական այգու արդյունավետ կառավարմանը: Այս նախագծով չենք նպաստելու Կենդանաբանական այգու բնականոն աշխատանքին: Այգում դեռ չի  ձևավորվել ղեկավար կազմ և երբ մրցույթներ անցկացնելու թույլտվություն լինի, հայտարավելու է մրցույթը»,-մեկնաբանեց Տիգրան Վիրաբանը:

Նա նշեց, որ այգին դժվար շրջան է անցել և հիմա հանգստացել է․ երևանիցները այլևս չեն լսում «Կենդանաբանական այգի» և ասոցացնում միտինգների և կենդանիների անկումների հետ: Ըստ նրա՝ պետք է թույլ տալ, որ այգու աշխատակազմը շարունակի աշխատել, որից հետո կձևավորվի կառավարման խորհուրդ և եթե կառավարման խորհուրդը տեսնի, որ բացթողումներ կան, նոր գործիքակազմ կկիրառվի:

Անի Խաչատրյանը համաձայնվելով Տիգրան Վիրաբյանի մեկնաբանության հետ՝ դիմեց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արման Անտոնյանին.

«Իմ կարծիքն է, որ դուք Ձեր սեփական գործադիր իշխանության թիկունքին հարվածող հերթական նախագիծն եք բերել»: