Նա ԼՂ հակամարտության անկողմնակալ լուսաբանմամբ թողել է արդարությունն առաջ մղելու մեծ ժառանգություն. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հղել չեխ փաստաբան և լրագրող Դ․ Մազալովայի մահվան կապակցությամբ

18:48 • 08.09.20

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր օգտահաշվում ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ 

«Խորապես ցնցված եմ ականավոր չեխ լրագրող և իրավաբան Դանա Մազալովայի անժամանակ մահվան լուրից:

Նա թողել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և արհեստավարժ լուսաբանմամբ ճշմարտությունն ու արդարությունն առաջ մղելու մեծ ժառանգություն»:

Հիշեցնենք, որ Դանա Մազալովան կյանքից հեռացել է 2020թ. սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում։