Թրամփը Փարիզում ԱՄՆ դեսպանի նստավայր այցից հետո 750 000 դոլար աժողությամբ արվեստի գործեր է իր հետ Վաշինգտոն տարել (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի նոյեմբերին Ֆրանսիայում ԱՄՆ դեսպան Ջեյմի ՄաքՔորթի նստավայր այցելության ժամանակ մի քանի կտավներ է հավանել և դրանք իր հետ Վաշինգտոն տեղափոխել, գրում է Bloomberg գործակալությունը։
«Նախագահն ամերիկյան ժողովրդին պատկանող այդ հրաշալի պատմական ցուցանմուշները հետ է բերել Միացյալ Նահանգներ՝ Սպիտակ տանը ցուցադրելու համար»,- Bloomberg գործակալությունը մեջբերել է Թրամփի ներկայացուցիչ Ջադ Դիրի խոսքը:
Ինչպես նկատում է աղբյուրը, 750 000 դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի գործերն այնքան էլ պատմական չեն, այլ ճշգրիտ պատճեններ են:
Bloomberg-ի տվյալներով՝ Թրամփը Վաշինգտոն է տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ Բենջամին Ֆրանկլինի կիսանդրին և դիմանկարը, ինչպես նաև հունական դիցաբանության մի քանի արծաթե արձանիկներ, որոնք այժմ տեղադրված են Օվալաձև աշխատասենյակի բուխարու վրա։
Նշվում է, որ Թրամփը կատակել է, թե «արվեստի գործերը վեց տարուց հետ կվերադաձնեն»։
«Դեսպան Ջեյմի ՄաքՔորթը ապշահար էր»,- գրում է Bloomberg-ը։












