Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 8-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 165, մահացության ցուցանիշը՝ 305:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 15 165
2. Ռուսաստան – 7097
3. Իրան - 4645
4. Ադրբեջան – 3698
5. Թուրքիա – 3352
6. Վրաստան – 434
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 305
2. Իրան – 268
3. Ռուսաստան – 123
4. Թուրքիա –80
5. Ադրբեջան – 54
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 8-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 108, մահվան՝ 4 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 953 է, մահվան դեպքերինը՝ 1179:
Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40 592, փաստացի բուժվողներինը՝ 3182 (մեկ օրում նվազել է 367-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը:










