Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության բաժնի պետը կազատվի աշխատանքից

18:09 • 08.09.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմինե Պետրոսյանը կազատվի վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից:

«Արմինե Սամվելի Պետրոսյանին 2020 թվական սեպտեմբերի 15-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: