ՕՄՕՆ-ը սկսել է կոշտ ձերբակալություններ իրականացնել Մինսկում

21:34 • 08.09.20

Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կոշտ ձերբակալություններ իրականացնել Մաշերովի պողոտայում հավաքված ցուցարարների շրջանում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, մի քանի հարյուր հոգուց բաղկացած ցուցարարների շարասյունը երթով շարժվում էր դեպի Անկախության հրապարակ:

Նշվում է, որ ՕՄՕՆ-ականները խմբերի են բաժանել ցուցարարներին և սկսել են ձերբակալել ակցիայի մասնակիցներին: Մյուս ցուցարարներն էլ փորձում են իրավապահների ձեռքից ազատել ձերբակալվածներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բելառուսական մայրաքաղաքում ձերբակալել են Մարիա Կոլեսնիկովային աջակցելու համար հավաքված ցուցարարներին: