Բելառուսում հայտնել են Տիխանովսկայայի աջակիցներից ևս մեկի անհետացման մասին
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տխանովսկայայի աջակիցներից ևս մեկը՝ Անտոնինա Կոնովալովան, դադարել է կապի դուրս գալ: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով քաղաքական գործչի շտաբին:
«Անհետացել է Կոնվալովա Անտոնինան՝ Սվետլանա Տխանովսկայայի վստահված անձը: Նրա գտնվելու վայրը ներկա պահին հայտնի չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախօրեին՝ սեպտեմբերի 7-ին, անհետացել էին Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան, որը նույնպես Տիխանովսկայայի աջակիցներից է, խորհրդի մամլո քարտուղար Անտոն Ռոդնենկովը և գործադիր քարտուղար Իվան Կրավցովը: Նրանք կապի դուրս չեն եկել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կոլեսնիկովան ձերբակալվել է Ուկրաինայի հետ սահմանին, որը, որոշ հաղորդումների համաձայն, փորձել է հատել անօրինական ճանապարհով: Այլ աղբյուրների պնդմամբ՝ նրան փորձել են բռնի ուժով դուրս բերել երկրից, իսկ վերջինս պատռել է անձնագիրը:










