Թուրքիայի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ստյուարտ Պիչը Թուրքիայում հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, քննարկվել են Միջերկրական ծովի արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի դիրքորոշումը այս հարցում և տարածաշրջանային այլ խնդիրներ:
Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այդ երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:










