Կոլեսնիկովայի ձերբակալումից հետո ԱՄՆ-ն Բելառուսին սպառնացել է նոր պատժամիջոցներով

03:40 • 09.09.20

ԱՄՆ-ն դիտարկում է Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ մեկնաբանելով բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի ձերբակալմանը:

«ԱՄՆ-ն մեր գործընկերների և դաշնակիցների հետ համակարգմամբ ուսումնասիրում է հավելյալ նպատակային պատժամիջոցները՝ պատասխանատվություն ապահովելու նրանց համար, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտման և Բելառուսում ռեպրեսիաների մեջ»,- նշվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:

ԱՄՆ պետքարտուղարը նաև անհանգստություն է հայտնել Կոլեսնիկովայի «առևանգման» և իր, ինչպես նաև համակարգող խորհրդի մյուս անդամներին բռնությամբ Ուկրաինա վտարելու առնչությամբ: