Կոլումբիայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7000 դեպք. RT
Կոլումբիայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7665 դեպք: Երկրում COVID-19-ի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 679 513 է: Այս մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
«Սեպտեմբերի 8-ին 12 183 մարդ ապաքինվել է, վարակման 7665 նոր դեպքեր կան, և 202 մահվան ելք»,-նշվում է նախարարության թվիթերյան գրառման մեջ:
Ընդհանուր առմամբ, Կոլումբիայում կորոնավիրուսից ապաքինվել է 541 462 մարդ, 21 817 մարդ մահացել է:










