Վենեսուելան ռուսական պատվաստանյութեր կստանա արդեն սեպտեմբերին. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղորդել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կլինիկական փորձարկումների համար Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Սեպտեմբերին Ռուսաստանից կհասնի առաջին պատվաստանյութը կլինիկական փորձարկումների համար»,- ասել է Մադուրոն հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:
Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ասամբլեայում առաջիկա ընտրություններին բոլոր թեկնածուների պատվաստման հնարավորությունը: Խոսքը 14.4 հազար թեկնածուի մասին է, որոնք առաջադրվել են Ազգային ասամբլեայում պատգամավոր ընտրվելու համար:










