Սիցիլիական մաֆիայի պարագլուխը կռվի ժամանակ կծել և կուլ է տվել բանտապահի մատը (լուսանկարներ)

12:44 • 09.09.20

Սիցիլիական մաֆիայի՝ ցմահ ազատազրկման դատապարտված պարագլուխը վեճի ժամանակ կծել և կուլ է տվել բանտապահի մատը, գրում է իտալական Il Messaggero թերթը։

60-ամյա Ջուզեպպե Ֆանարան, որը պատիժը կրում է Հռոմի բանտերից մեկում, հունիսին հարձակվել է իր բանտախցում ստուգումներ իրականացնող 7 բանտապահների վրա։

«Վիճաբանության ժամանակ նա կծել է բանտապահներից մեկի աջ ձեռքի ճկույթը»,- ասված է թերթի հոդվածում, որտեղ նշվում է, որ մատն անհետացել է և հետաքննությունից հետո պարզվել է, որ բանտարկյալը այն կուլ է տվել։

Նշվում է, որ սիցիլիական «Կոզա Նոստրա» մաֆիայի անդամ Ֆանարային դեպքից հետո տեղափոխել են Սարդինիայում գտնվող խիստ ռեժիմի բանտ և նոր մեղադրանքներ առաջադրել։ 

Mafia boss Guiseppe Fanara, 60 (pictured), who was serving a life sentence at Rome's Rebibbia prison, attacked seven guards in June and allegedly bit one of their fingers off during a cell inspection. He was arrested in 2009 as part of a crackdown on the Cosa Nostra clanFanara was serving a life sentence at Rome's Rebibbia prison (pictured) but after allegedly attacking the guards, has been transferred to Sardinia's high-security Sassari prison