Վրաստանի արդարադատության նախարարը խոստացել է, որ Սաակաշվիլիին վրացական բանտում ապահովված կլինի լավագույն սնունդով

06:45 • 09.09.20

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտնել է, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացական բանտում ապահովված կլինի լավագույն սնունդով, ինչպես մյուս բոլոր բանտարկյալները: Քաղաքական գործչի խոսքերը փոխանցել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Նախարարն ընդգծել է, որ վրացական բանտերը ղեկավարվում են «միջազգային բարձր ստանդարտների համաձայն»:

«Նա կունենա լավագույն սնունդը: Նոյեմբերին նույնիսկ արգելվել է օգտագործել սառեցված միս,  մենք բանտարկյալներին կերակրում ենք թարմ մսով, սեզոնային մրգերով, ինչպես նաև մշակել են մի քանի տեսակի մենյու»,- Известия-ի փոխանցմաբ՝ մանրամասնել է Ցուլուկիանին:

Նա ընդգծել է, որ Սաակաշվիլին չի կարող Վրաստանում ժողովրդական հուզումներ առաջացնել անկախ այն հանգամանքից, նա գտնվում է ազատության մեջ, թե բանտում, քանի որ երկրի այժմյան քաղաքական իշխանությունը բավարար հզորություն ունի: