Թրամփի վարկանիշն ամառվա սկզբից ռեկորդային աճ է գրանցել
Ընտրություններից մի քանի ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հունիսից ի վեր ամենաբարձր աճն է գրանցել: Այս մասին են վկայում The Hill պարբերականի և «Հարրիս» վերլուծական ծառայության համատեղ անցկացրած հարցման արդյունքները, գրում է korrespondent.net կայքը:
Այսպիսով, ըստ ուսումնասիրության արդյունքների, Թրամփի` որպես պետության ղեկավար աշխատանքը հավանության է արժանացել հարցվածների 47%-ի կողմից: Հարցվածների 53%-ը հակառակ կարծիքին է:
«Վերջին անգամ Թրամփի վարկանիշը 47%-ի էր հասել հունիսի 8-10-ն անցկացված հարցումներում»,- նշում է պարբերականը:
Վերջին հարցումն անցկացվել է սեպտեմբերի 5-8-ը, ԱՄՆ գրանցված 2832 ընտրողների միջև: Արդյունքի սխալի հավանականությունը 1,8% է:










