Թրամփը Բայդենին մեղադրել է ամերիկյան միջին դասը ոչնչացնելու մտադրության մեջ

01:14 • 09.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ դեմոկրատ գործիչ Ջո Բայդենը իշխանության գալու դեպքում կոչնչացնի ամերիկյան միջին դասը և կվատթարացնի շրջակա միջավայրի վիճակը: Այս մասին Известия-ի հաղորդմամբ, հայտնել է Սպիտակ տան ղեկավարը Ֆլորիդա նահանգում:

Թրամփն ընդգծել է, որ իր աշխատակազմը «ամեն օր ապացուցում է», որ կարող է լավացնել շրջակա միջավայրի վիճակը՝ միևնույն ժամանակ ստեղծելով միլիոնավոր բարձր վարձրատրվող աշխատատեղեր:

Նա նաև նշել է, որ այն բանից հետո, երբ ինքը 4 տարի առաջ դարձավ նախագահ, «Ամերիկայում ամենամաքուր օդն է»: