Թրամփը կհայտարարի Աֆղանստանից և Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին

05:14 • 09.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի հետագա կրճատումների մասին:Այս մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ հղում տալով աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:

«Ներկայացուցիչը հաղորդել է, որ վաղը ակնկալվում են Իրաքից զորքերի հետագա դուրսբերման, իսկ մոտ օրերս՝ Աֆղանստանից դուրս բերման մասին հայտարարություններ»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Թրամփը հաստատել էր Իրաքում ամերիկյան զորքերի քանակը կրճատել՝ հասցնելով 3.5 հազարի: