Քանյե Ուեսթը «չափազանց շատ տեքստային հաղորդագրություններ գրելու» պատճառով հիվանդանոցում է հայտնվել (տեսանյութ, լուսանկարներ)

23:51 • 11.09.20

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը «չափազանց շատ տեքստային հաղորդագրություններ գրելու» պատճառով շաբաթվա սկզբին հիվանդանոցում է հայտնվել։ Այս մասին ռեփ կատարողը հայտնել է իր Twitter-ի էջում՝ տեղադրելով աջ ձեռքի ռենտգենի լուսանկարը։

«Չափազանց շատ տեքստային հաղորդագրությունների հետևանքն է»,- լուսանկարին կից գրել է նա։

Ուեսթը նաև հայտնել է, որ լիդոկային դեղամիջոցն «ակնթարթորեն օգնում է»։

«Դեքսամետազոնը գործում է 24-ից 48 ժամ: Ժամանակակից բժշկություն», - հավելել է նա։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Kanye West shares hospital snaps after Kardashian family pull KUWTK |  Buzz.ieKanye West posts from hospital as Kardashians announce end of reality show  – Aktuelle Boulevard Nachrichten und Fotogalerien zu Stars, Sternchen,…