«Երկրորդ արաբական երկիրը, որը 30 օրում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ»․ Թրամփը հայտնել է, որ Բահրեյնը և Իսրայելը կպարզեն դիվանագիտական հարաբերությունները

23:01 • 11.09.20

Իսրայելի և Բահրեյնի իշխանությունները պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս մասին Twitter-ում հայտնել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Պատմության մեջ ևս մեկ բեկումնային իրադարձություն: Մեր երկու մեծ բարեկամներ Իսրայելն ու Բահրեյնի Թագավորությունը պայմանավորվել են խաղաղ համաձայնության մասին՝ երկրորդ արաբական երկիրը, որը 30 օրում խաղաղության համաձայնագիր է կնքում Իսրայելի հետ»,- գրել է Twitter-ում գրել է Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ նա հրապարակել է ԱՄՆ-ի, Բահրեյնի և Իսրայելի համատեղ հայտարարությունը, որում երկու երկրները հաստատում են «դիվանագիտական լիարժեք հարաբերությունների» պատրաստակամությունը:

Բացի այդ, նշվում է, որ Բահրեյնը կմասնակցի Իսրայելի և ԱՄԷ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, ժամանակավորապես կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: