Մոլդովայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը. ТАСС

01:33 • 12.09.20

Մոլդովայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 30-ը, հաղորդում է ТАСС-ը:

Ներկա պահին երկրում օտարերկրացիների համար մուտքի սահմանափակումներ են գործում, հանրային վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է: Հանրային առողջության ազգային արտակարգ հանձնաժողովը կոչ է արել խուսափել նոյեմբերի 1-ին նախատեսված նախագահական ընտրություններին կրթական հաստատություններում ընտրատեղամասեր բացելուց:

Միևնույն ժամանակ, թույլատրվել է հարսանեկան և հանդիսավոր այլ արարողությունների անցկացումը մինչև 50 մարդու մասնակցության դեպքում:

Մոլդովայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակման 42 183 դեպք է գրանցվել, որը գրեթե բնակչության կեսն է կազմում: Այժմ բուժում է ստանում 10 632 վարակակիր, մահացել է 1114 մարդ: