Մոսկվայում կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ին. ТАСС
Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվն, այսպիսով, մոտենում է 5000-ին. այս պահին մահացել է 4968 վարակակիր:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 269 777 դեպք է գրանցվել, որից 698-ը՝ վերջին մեկ օրում: 227 530 վարակակիր ապաքինվել է:










