Երևանի Բաշինջաղյան փողոցում միմյանց են բախվել «Opel» մակնիշի երկու և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Opel և Niva մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն Opel-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել սիզամարգում:










