Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաշինջաղյան փողոցում, բախվել են «Toyota» և «Lada Priora» մակնիշերի ավտոմեքենաները. Shamshyan.com

01:46 • 12.09.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Toyota և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: