Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1600 դեպք է գրանցվել, մահացածների թիվը մոտենում է 7000-ին. RT

05:27 • 12.09.20

Թուրքիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարական 1671 նոր դեպք է գրանցվել, մահացել է 56 վարակակիր, հաղորդում է RT-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայիում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 288 126 դեպք, որից 6951-ը՝ մահվան ելքով:

Վարակից ապաքինվել է 256 524 մարդ:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հանրային վայրերում պաշտպանիչ դիմակ կրելը պատրադիր է դարձել: