«Չափազանց լավ տեսք ունեն ուտելու համար». հրուշակագործն անհավանական ուտելի արձանիկներ է ստեղծում (լուսանկարներ)

21:01 • 12.09.20

Մոսկվաբնակ հրուշակագործ Դիլյա Կաբիլովան մասնագիտանում է սննդային մաստիկայից գեղեցիկ արձանիկներ պատրաստելու գործում, որոնց նայելիս, թվում է, թե դրանք հախճապակե տիկնիկներ են:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Դիլյան նման արձանիկներ է օգտագործում գրեթե բոլոր տորթերի համար՝ ամբողջացնելով քաղցրավենիքի ընդհանուր տեսքը համահունչ թեմայով:

Նրա «Դիսնեյի արքայադուստրեր» շարքը ներառում է այնպիսի հայտնի հերոսուհիների արձանիկներ, ինչպիսիք են Ռապունցելը, Ժասմինը, Էլզան, Ալիսան հրաշքների աշխարհում: Հրուշակագործը բավականին հայտնի է դարձել Instagram-ում, որտեղ 117 000 հետևորդ ունի, որոնք հաճախ նշում են, որ նրա «գլուխգործոցները չափազանց լավ տեսք ունեն ուտելու համար»: