ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ Նարինե Հակոբյանը նշանակվել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ
17:35 • 12.09.20
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը:
Նշենք, որ մինչ այս Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման եւ վերլուծության բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը:
Placeholder










